Հասմիկ Հայրապետյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1966 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | կենսաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Հասմիկ Սուրենի Հայրապետյան (դեկտեմբերի 12, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կենսաբան, գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1992-2003 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում։ 1992 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Բժշկական գենետիկայի կենտրոնում որպես առաջատար գիտաշխատող։
Աշխատանքները վերաբերում են հայերի մոտ պարբերաբար հիվանդության համար պատասխանատու MEFV գենի մուտացիաների տարածման, հիվանդության գենոտիպի և ֆենոտիպի ուժհարաբերակցության ուսումնասիրմանը և այդ հիվանդությունը մոդիֆիկացնող գործոնների բացահայտմանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|